24.11.2024
Երևանի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում ՍԱՏՄ-ն խախտումներ է գրանցել
prev Նախորդ նորություն

Ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կալանավորված ընդդիմադիր Առուշ Առուշանյանին: Առուշանյանի գլխավորած դաշինքը հաղթանակ տարավ Գորիսի ընտրություններում:


«Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից նիկոլ փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։
Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։


Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։


Ազատությու՛ն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին», - Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը։