24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակման 1192 նոր դեպք և 28 մահ
prev Նախորդ նորություն

Երևանի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում ՍԱՏՄ-ն խախտումներ է գրանցել

Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողության ընթացքում մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում խախտումներ են գրանցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։


Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամի չափով տուգանքի, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:


Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։