Լուկաշենկոն կոչ է արել առաջանցիկ տեմպերով հասնել ԵԱՏՄ-ում ազգային արժույթի օգտագործման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային սակագների միասնական համակարգի համաձայնագրի նախագծի մշակման անհրաժեշտության մասին: Այս մասին Լուկաշենկոն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն միության նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տարանցիկ ներուժի մասին հարցի շարունակման համար անհրաժեշտ է արագացնել մաքսային սակագնի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը։ Դրա ընդունումը միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի հետ մեկտեղ կնպաստի ապրանքների տարանցիկ հոսքի ավելացմանը», - նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նաև անհրաժեշտ է համարում փոխել Եվրասիական զարգացման բանկի աշխատանքի ձևաչափը։ «Պետք է փոխել Եվրասիական զարգացման բանկի աշխատանքի ձևաչափը։ Նրա ներկայիս մոդելի հիմնական թերությունները նախագծերի ֆինանսավորման բարձր շեմն են եւ վարկերի արտոնյալ տոկոսադրույքի բացակայությունը», - ասել է նա։
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է առաջանցիկ տեմպերով դուրս գալ դեպի ազգային արժույթների օգտագործման: «Չի կարելի շրջանցել ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը։ ԵԱՏՄ-ում, մենք պետք է առաջանցիկ տեմպերով դուրս գանք ազգային արժույթների օգտագործման», - ասել է նա։
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները պետք է որոշում կայացնեն նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման երկրորդ փուլին անցնելու մասին, հայտարարել է Լուկաշենկոն: