28.11.2024
Նալբանդյան. Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ
prev Նախորդ նորություն

Դաժան սպանություն Ջավախքում. ընտանիքի չորս անդամների դիերը հայտնաբերել են երկու օր անց

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18 ամյա երեխաների դիերը:

Նախնական տվյալներով մահացած մոր և երկու ավագ աղջիկներին մահացու հարված է հասցվել, իսկ կրտսեր երեխան խեղդված է: Ընտանիքի սպանության դեպքի առիթով կատարվում է հետաքննություն: Քննության արդյունքները դեռ չեն հրապարակված, իսկ իրավապահ մարմինները հրաժարվում են մեկնաբանությունից: Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, որը տարածել է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը, մորը և 16 և 18 տարեկան աղջիկներին գլխի հատվածում բութ առարկայով հարված է հասցված: Կրտսեր երեխան խեղդված է եղել, հյատնում է jnews.ge կայքը:

Տեղացիների խոսքերով, մահացածների մարմնի վրա եղել են դանակի և այլ առարկայի հարվածի հետքեր:

Սպանվածների դիերը իրենց տանը հայտնաբերել են հարեւանները: Մահացածներին գտնելու պահին տան սեղան աթոռները շուռ տված են եղել, իսկ տունը մրոտված է եղել՝ հավանաբար բնական գազի, և իրերի մասնակի այրումից առաջացած:

«Ընտանիքի հայրը ամիսներ առաջ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այստեղ ապրում էր նրա ընտանիքը: Ըստ տարածված տեղեկությունների` ընտանիքի չորս անդամներին սպանել են: Դիերը հայտնաբերվել են պատահաբար, երբ հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ»,- ասել է Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն: