28.11.2024
Դաժան սպանություն Ջավախքում. ընտանիքի չորս անդամների դիերը հայտնաբերել են երկու օր անց
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարար. Ադրբեջանն ի վիճակի է ինքնուրույն ֆինանսավորել Հարավային գազային միջանցքում իր մասնաբաժինը

Արժույթի միջազգայի հիմնադրամը կանխատեսել է, որ նավթի գների նվազումը դրական կանդրադառնա գլոբալ տնտեսության վրա, սակայն դա տեղի չունեցավ: Այդ մասին АПА-Экономикс-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝“Financial Times”-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Ադրբեջանը դիմել է ԱՄՀ-ի ու ՀԲ-ին չորս միլիարդ դոլար ֆինանսական օգնության համար նա նշել է, որ Ադրբեջանն ունի փոքր արտաքին պարտք և սուվերեն պահուստներ՝ 34 միլիարդ դոլարի սահմաններում և ԱՄՀ-ից այդպիսի օգնության կարիք չունի: Ըստ նրա, խոսքն ոչ թե տնտեսությանը օգնելու, այլ ֆինանսավորման՝ էժան ֆինանսավորում ստանալու մասին է:

Շարիֆովը նշել է, որ Հարավային գազային միջանցքի իր մասնաբաժնի ֆինանսավորման համար Բաքուն բանակցություններ է վարում ՀԲ-ի ու Վերականգնման ու զարգացման եվրոպական բանկի հետ՝հինգ միլիարդի շուրջ: Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնության կարող է ֆինանսավորել իր մասնաբաժինը Հարավային գազային միջանցքում: