25.11.2024
Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը. ՄԻՊ-ի ուղերձը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել ԳՇ պետ Դավթյանին. Ղազինյան

ՀՀ ՊՆ գնումների գորընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն կալանավորված է երեք անձ. 2 բարձրաստիճան նախկին և գործող պաշտոնատար անձ և մեկ քաղաքացիական անձ: Սակայն մինչ այժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչը խիստ տարօրինակ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.


«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ առանց ԳՇ պետի համաձայնության և հաստատման զինամթերքը ՉԷՐ ԿԱՐՈՂ մուտքագրվել ՀՀ ԶՈՒ հաշվակշիռ, ինչը ենթադրում է, որ Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից:


Հ.Գ. Առայմ ձեռնպահ եմ մնում Նիկոլ Փաշինյանի այս գործարքից շահառու լինելու հանգամանքը քննարկելուց. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից, իսկ Դավիթ Տոնոյանը կարող էր խաբել Նիկոլ Փաշինյանին:


Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը . . .»,- գրել է պատգամավորը:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:


ԱԱԾ-ի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։


Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել, համաձայն որի նախկին նախարարը տիրապետում է «տեղեկատվության մեծ ծավալի» և պայքարելու է «հանուն բարի համբավի վերականգման»:


Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: