25.11.2024
ԱՄԷ-ի Վերահսկիչ պալատի նախագահը պատրաստ է Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ
prev Նախորդ նորություն

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը. ՄԻՊ-ի ուղերձը

Արդեն 10 տարի հոկտեմբերի 11-ը նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է.


«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։


Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:


Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:


Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:


Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։


Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունն այս բոլոր հարցերում»: