25.11.2024
Նախագահն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը. Սերժ Սարգսյան

Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ոչ մի խնդիր և ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ: Այս մասին «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, Հանրապետական կուսակցության՝ երկիրը վերահաս աղետից փրկելու բոլոր նախազգուշացումներն ու ջանքերը լուրջ արդյունքների չհանգեցրեցին.


«Մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի, մեր երկու հանրապետությունների գլխին»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Սարգսյանը նշեց, որ թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ, Ազգային ժողովում ներկայացված լինելը իրենց  համար երբեք գերնպատակ չի եղել։


«Ուստի, պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը և եթե անհրաժեշտություն լինի` նաև բացառապես խորհրդարանից դուրս»,- հավելեց նա: 


ՀՀԿ առաջնորդը նաև տեղեկացրեց, որ այս տարեվերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: