19.04.2025
Սև ամպեր են կուտակվում Արտակ Դավթյանի գլխին. նրան կկանչեն հարցաքննության. «Ժողովուրդ»
prev Նախորդ նորություն

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, գրանցվել է 20 մահ

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 11385 նոր թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: «Ունենք 728 առողջացած, 20 մահվան դեպք», - հայտնում են Առողջապահության նախարարությունց:


Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնում են ԱՆ-ից, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով:


«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է», - ասված է հաղորդագրության մեջ:


 

Պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար