18.02.2026
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են հրատապ հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ. Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը։


Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։

Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան