22.11.2024
Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ԱԷԿ-ը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում. դեսպան

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։


«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։


Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին. «Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում»: