Թեհրանը մոտ ժամանակներս կվերսկսի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները Վիեննայում
Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս Ավստրիայի մայրաքաղաքում կվերսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությունն առաջիկայում կվերսկսի բանակցությունները Վիեննայում», - ասել է նա: - Մենք կփորձենք հնարավորինս ոչ մի րոպե չկանգնեցնել այդ գործընթացը»:
Դիվանագետի խոսքո՝ «Թեհրանն ակնկալում է, որ մյուս կողմերը իրատեսական մոտեցում կցուցաբերեն, երբ հայտնվեն Վիեննայում»: «Իրանը ոչ մի պարտավորություն չի ստանձնի, որը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի սահմաններից», - հավելել է նա:
Վիեննայում ապրիլից Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման խնդրի շուրջ՝ Դրա սկզբնական տեսքով:
Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացման, միջուկային ոլորտում նրա ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես միջուկային գործարք ԱՄՆ-ի վերադարձի հարցերը:
Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Սկզբում պատվիրակությունները հույս ունեին աշխատանքն ավարտել մայիսի վերջին, այնուհետեւ՝ հունիսի առաջին օրերին։