11.09.2026
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարարը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Բելգիան առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու մեծ հեռանկար ունեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա):


Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:


Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ դեսպան Միխիլսենն ասել է, որ նման տարեդարձները լավ առիթ են՝ գնահատելու անցած ճանապարհն ու կատարված աշխատանքները, հստակեցնելու ապագայի անելիքները:


Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և ընդլայնվելու լավ հնարավորություններ։


Հայաստանի նախագահը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական համագործակցությունը բարելավելու, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հեռանկարներին։ Ընդգծվել է փոխգործակցության մեծ ներուժը հատկապես գիտության, կրթության, կենսատեխնոլոգիաների ոլորտում:


Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:


 


 

Ի՞նչ հիմքի վրա են Հայաստանն ու Սլովակիան փորձելու ապահովել հետագա զարգացումն ու խորացումը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ