24.11.2024
Մամուլ. Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը պաշտոնից ազատման դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 180 հա տարածք են մաքրել կողմերի սահմանազատման գծի մոտ

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում մաքրել են ավելի քան 180 հա տարածք Մարտունու շրջանում: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն Բնակավայրին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը։


Ականազերծվել է Մաճկալաշեն, Խերհան, Հերհեր, Կոլխոզաշեն բնակավայրերի ավելի քան 180 հեկտար տարածք, որոնք գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ: Տեղանքի ականազերծումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և անասնագլխաքանակի արոտավայրերի համար:


«Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զինափորձարան դրանց հետագա ոչնչացման համար», - հստակեցրել է Խարիտոնովը:


Տեղանքի հումանիտար ականազերծման աշխատանքները շարունակվում են ներկայացված հայտերին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի շրջանների իշխանության ներկայացուցիչներից ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հասցեն:


Ականազերծման խնդիրների կատարման համար զինծառայողները կիրառում են պաշտպանական համազորային ականազերծման լրակազմեր, ՄՊ-C2 ական փնտրողներ և ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի շարժական որոնողներ ԻՆՎՈՒ-3մ «Կորշուն», որոնք պայթուցիկ սարքեր են հայտնաբերում ռադիոէլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների հիման վրա, ինչպես նաեւ դժվարամատչելի վայրերում գործի են դրվել ականա-հետախուզական շների մասնակցությամբ զինծառայողները:


Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական սակրավորների կողմից ստուգվել է 1 937 շենք (որոնցից 33-ը սոցիալապես կարեւոր օբյեկտներ են), մաքրվել է ավելի քան 683 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 281 հեկտար տարածք, հայտնաբերվել ու ոչնչացվել է 25 803 պայթուցիկ առարկա:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: