Հայաստանի տարածքների զիջման մասին խոսք չկա. Վահագն Խաչատրյան
Հայաստանի տարածքների զիջման մասին խոսք չկա՝ լինի Սև լճի հատված կամ բարձունքներ՝ 12 ամսվա ձյունով ծածկված: Այդ մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբոնից մի քանի անգամ դրա մասին խոսել է, որ խաղաղության օրակարգը չի նշանակում լինել չպաշտպանված, խաղաղության օրակարգը չի նշանակում մեր տարածքների զիջում։
«Դա հստակ է ասվել և դա պետական քաղաքականություն է։ Այո, մենք գնալու ենք սահմանազատման, այո, մենք մեր տարածքները չենք զիջելու։ Եվ որ խնդիրները, որոնք վիճելի են այսօր, պետք է լուծվեն առայժմ եռակողմ բանակցությունների արդյունքում», - ասել է նա։
Ըստ նախարարի՝ նաև առաջարկ է եղել հայկական կողմից, եթե եռակողմից բացի կլինեն այլ առաջարկներ ԵԱՀԿ-ի կամ այլ կառույցների շրջանակներում, Հայաստանը պատրաստ է դրանք ընդունել։