23.11.2024
Փաշինյանը Ռաֆիկ Մաշադյանին ազատեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


«Հայ-ուրուգվայական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Երկու երկրների համագործակցությանը մեծապես նպաստում է նաև տեղի մեծաթիվ հայ համայնքը:


Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև փոխգործակցությունը կզարգացնենք և կխորացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։