24.11.2024
ԱԺ ընդդիմությունը կմասնակցի Կառավարության ծրագրի քննարկմանը
prev Նախորդ նորություն

Պատերազմի հետևանքով 3773 մարդ է զոհվել, 243-ը համարվում են անհետ կորած. Փաշինյան

Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը պետք է քննարկել Արցախի դեմ 44-օրյա պատերազմի աննախադեպ ծանր հետևանքների պայմաններում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով ՝ պատերազմի հետևանքով զոհվել է 3773 մարդ, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, ռազմագերիների մի մասը դեռևս չի վերադարձել հայրենիք, հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ, Հայաստանում և Արցախում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է, Հայաստանի և Արցախի անվտանգության մարտահրավերներն աճում են, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման արդյունքում ճգնաժամային իրավիճակ է նկատվում, ինչպես նաև արձանագրվել են նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից հրադադարի, միջազգային ասպարեզում առկա է լարված իրավիճակ և շարունակվում է կորոնավիրուսի համավարակը։


Այս բոլոր գործոնները, ըստ վարչապետի, աննախադեպ պայմաններ են ստեղծում կառավարական ծրագրի քննարկման համար։


Փաշինյանը նշել է, որ այդ քննարկումները կոչված են բացահայտելու ոչ միայն ներկա ծանր իրավիճակի առաջացման պատճառներն ու ակունքները, այլև ելք գտնելու ստեղծված իրավիճակից՝ ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ ռազմավարական և երկարաժամկետ լուծումների տեսանկյունից: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հասել է ճակատագրական հանգրվանի, և այս փուլում ընդունված որոշումները կազդեն պետության և պետականության հետագա ճակատագրի վրա: