Ռուսաստանում սկսել են անօդաչուների ոչնչացման համար մինիհրթիռների մշակում
Ռուսական «Ալմազ-Անտեյ»-ը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար փոքրաչափ զենիթային հրթիռների ստեղծմամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը։
Փոքր ԱԹՍ-ները կարող են լուրջ վտանգ ներկայացնել ռազմական և վարչական օբյեկտներին այն դեպքում, երբ դրանք չափազանց էժան են։ Մասնավորապես, դրանք կարելի է օգտագործել հետախուզական նպատակներով, այլ զենքեր ուղղորդելու համար, ինչպես նաև դրանք կարող են ունենալ մարտական մաս, որը կարող է որոշակի հանգամանքներում էական վնաս հասցնել։
Նշվում է, որ նման օդային թիրախների ոչնչացման համար սովորական զենիթային հրթիռներն օգտագործելն աննպատակահարմար է, քանի որ ռազմամթերքը կարող է հարյուր անգամ ավելի թանկ արժենալ այն սարքերից, որոնք նրանք պետք է խոցեն: Բացի այդ, զենիթային հրթիռային համալիրների ստանդարտ զինամթերքի ոչ կոնտակտային սենսորը կարող է չարձագանքել մինի եւ առավել եւս միկրո ԱԹՍ-ներին: