24.11.2024
Ռուսաստանում կրկին գրանցվել է COVID-ից մեկ օրում մահացության առավելագույն ցուցանիշ՝ 819
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միխայիլ Միշուստին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է կորոնավիրուսի համաճարակի ֆոնին՝ համատեղ գործողությունների շնորհիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Պանդեմիայի շրջանը ցույց տվեց, որ մեր միությունը կարող է օպերատիվ և ճկուն հարմարվել տարբեր մարտահրավերներին ու փոփոխություններին։ Համատեղ գործողությունների շնորհիվ ԵԱՏՄ-ի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է։ Մակրոտնտեսական ցուցանիշներն ընդհանուր առմամբ վատ չեն, առաջին կիսամյակի արդյունքներով գյուղմթերքի արտադրությունն աճել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով», - ասել է Միշուստինը։


Վարչապետը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունների թվայնացման արագացման ուղղությամբ։ «Ինտեգրումը կխորացնի նաեւ «հնգյակի» միասնական թվային տարածքի ստեղծումը, մենք պետք է պայմաններ ձեւավորենք մեր տնտեսությունների արագացված թվայնացման համար, ներդնենք առաջավոր տեխնոլոգիաներ եւ պրակտիկաներ», - ասել է նա:


«Արդեն կան որոշ արդյունքներ. հուլիսի սկզբից գործարկվել է առանց սահմանների աշխատանքի որոնման միասնական համակարգի առաջին համատեղ նախագիծը։ Օգտագործելով ծառայությունը, դուք կարող եք գտնել համապատասխան աշխատանք կամ վերցնել աշխատակազմ ամբողջ Միության տարածքում: Սա օրինակ է այն բանի, թե ինչպես են ժամանակակից լուծումները նոր հնարավորություններ բացում մի ամբողջ ճյուղի զարգացման համար, տվյալ դեպքում՝ ընդհանուր աշխատաշուկայի՝ որպես միության հիմնական արժեքի», - հավելել է Ռուսաստանի վարչապետը։