24.11.2024
Իշխանություններին թվում է, թե ընդդիմախոսների հետապնդումն անհետևանք կմնա. փորձագետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում 15 նոր ջրամբար կկառուցվի

Հայաստանում առաջիկա 5 տարիներին նախատեսվում է սկսել 15 նոր ջրամբարների շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք նախատեսում ենք Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում նախագծել և սկսել 15 ջրամբարների կառուցումը, ինչը ռազմավարական ուղղություն է՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում կլիմայական փոփոխությունները», - ասել է նա կառավարության նիստում՝ ներկայացնելով 2021-2026 թվականների գործադիր մարմնի ծրագիրը:


Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ նույնիսկ առանց կլիմայական փոփոխությունների հաշվի առնելու ջրային ռեսուրսների կուտակումը միշտ եղել է ռազմավարական խնդիր:


«Այս տարի մենք մշտապես բախվում ենք ջրային խնդիրների հետ (ոռոգման ոլորտում - խմբ.)։ Իհարկե, ընթացիկ ռեժիմում մենք փորձում ենք լուծել այդ հարցերը, բայց ռազմավարական լուծումը պետք է լինի հիմնարար՝ ջրի խնայողություն եև դրա օգտագործման արդյունավետություն», - ընդգծել է նա։