7.04.2025
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, մահացել 13 մարդ
prev Նախորդ նորություն

Իշխանություններին թվում է, թե ընդդիմախոսների հետապնդումն անհետևանք կմնա. փորձագետ

Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։


Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։


Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի իրադարձություների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված», - ասված է նրա գրառման մեջ։

Հայաստանում 15 նոր ջրամբար կկառուցվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը