Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, մահացել 13 մարդ
Հայաստանում օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 216 մարդ, գրանցվել՝ 11 մահվան դեպք:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, օգոստոսի 18-ին կատարվել է 7514 թեստավորում, որի դրական է աշխոտորվել 7,4 տոկոսը:
Օգոստոսի 19-ի Հայաստանում գրանցվել է ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 220 236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144 573, երկրորդ դեղաչափ` 75 663։ Ըստ այդմ, ՀՀ բնակչության շուրջ 2,6 տոկոսն է անցել COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստում: Այդ ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է Հարավային Կովկասի երկրների շարքում: