24.11.2024
ՔԿ-ն քրգործ է հարուցել հայ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ
prev Նախորդ նորություն

Պատասխան եք տալու. նախարարը հանձանարարել է էապես բարձրացրել քաղաքացիների սպասարկման որակը

Էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները, այլապես պատասխան եք տալու: Այս մասին ՊՆ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:


Նախարարը հայտնել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի առնչությամբ։


Կարապետյանը խիստ հանձնարական է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ կարգադրելով վերակազմակերպել աշխատանքները:


«Էապես բարձրացրեք քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծեք բարձրացվող խնդիրները: Հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու»,- շեշտել է նախարարը: