14.10.2024
Անկարայում սիրիացի փախստականների ջարդեր են տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ստորաբաժանումներն Արցախում փորձել են հատել հակամարտ զորքերի շփման գիծը

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։


Ինչպես հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից, Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։


Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, իսկ վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:


Մասնավորապես, ըստ Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդագրության, օգոստոսի 9-ին ՝ ժամը 16:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևմտյան հատվածում (Շոշ-Մխիթարաշեն) հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է:


Հրաձգությունը դադարեցվել է ռուս խաղաղապահների ջանքերով, հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան: «Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է տարվում», - ասված է օգոստոսի 10-ին հրապարակված ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում:


Երկու օր անց ՝ օգոստոսի 11-ին, հակառակորդը ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Միջադեպի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։


 


 

Արցախի արտգործնախարարն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի արտգործնախարարի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ