8.06.2025
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
prev Նախորդ նորություն

Պատրաստ ենք հուսալի գործընկեր մնալ ՀՀ բարեփոխումների գործընթացում. Շվեյցարիայի նախագահ

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Շնորհավորական ուղերձում նշված է.


«Հարգելի՛ պարոն վարչապետ,


Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից, մեծ հաճույքով, Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ Ձեզ անձնական բարօրություն, ինչպես նաև շարունակական բարգավաճում Ձեր երկրին։


Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։


Խնդրեմ ընդունեք, հարգելի՛ պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


 


 


 

Արման Թաթոյանը գերիների հարցը քննարկել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին