24.11.2024
Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին
prev Նախորդ նորություն

Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Յանևը՝ Փաշինյանին

Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:


Ուղերձում, մասնավոչապես, ասված է.


«Ձերդ գերազանցություն,


ընդունեք խնդրեմ իմ ջերմագին շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:


Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի:


Ողջունում եմ Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը և համոզմունք հայտնում, որ ի դեմս Բուլղարիայի՝ հայկական կողմն ունենալու է վստահելի, լավ գործընկեր և բարեկամ»: