24.11.2024
Դելտա շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով. նախարար
prev Նախորդ նորություն

Նախկինում Արցախն ազատ ու անկախ էր, հանձնաժողովի կարիք չկար. Շարմազանով

Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծումն անչափ կարևոր է:  Քվեարկությունը ցույց կտա՝ ո՞ւմ համար է Արցախի խնդիրն առաջնային, իսկ ու՞մ համար ՝ոչ։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծես թե «իշխանությունը» հակված չէ ստեղծել նման հանձնաժողով։ Եվ, վերջապես, հերիք է «լոլոներ» կարդաք…

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովն ունի այլ գործառույթ, իսկ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն ՝այլ։

Արցախի 75 տոկոսը հանձնվել է, 100-ից ավել բնակավայրեր են անցել թշնամուն, հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց տները, հազարավոր զոհեր ունենք, մեկ տասնյակ հազարից ավելի վիրավորներ…

Ու այսքանից հետո սրանք ասում են, թե նախկինում ԱԺ-ում նման հանձնաժողով չի եղել։

Նախ, Արցախյան առաջին պատերազմի տարիներին խորհրդարանում նման հանձնաժողով եղել է: Իսկ վերջին 25 տարում չի եղել, քանի որ նման աղետ ու կապիտուլյացիա էլ չկար և, փաստացի, ազատ ու անկախ Արցախ գոյություն ուներ, որի մեծ մասն անցավ թշնամուն կապիտուլյանտների օրոք։

Պիղատոսի նման «ձեռքներդ լվանու՞մ եք»»,- Facebook-ի իր էջում գրել է Շարմազանովը: