24.11.2024
Ադբեջանը միտումնավոր խլացնում է Արցախում տեղական հաճախականությունները. դատախազություն
prev Նախորդ նորություն

Դելտա շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով. նախարար

Անցած շաբաթ սեկվենավորել են Հայաստանում շրջանառվող շտամերը. 30-ից 25-ում հաստատվել է դելտա շտամ, հինգում՝ բրիտանական։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նա հորդորեց ավելի զգոն լինել, քանի որ դելտա շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով և կոչ արեց պատվաստվել.


"Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնցից 56 հազար 10-ը եղել է ՀՀ քաղաքացի, 2096-ը՝ օտարերկրացի",- տեղեկացրեց նախարարը։