5.09.2025
Ոսկեպարում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Բացառել հակառակորդի առաջխաղացումը. պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել

Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։


Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են սոցիալական բնույթի հարցեր
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը