24.11.2024
Վերացնել ԱԳԼՃԿ-ներում խախտումները, ուժեղացնել վերահսկողությունը. դատախազության առաջարկը
prev Նախորդ նորություն

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը։


«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի արժանի չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։


Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանն է, ով երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ.Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը, միևնույնն է, ազատ է արձակվելու, չկասկացեք», - գրել է փաստաբանը: 


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Գորիսի քաղաքապետին: Ըստ այդմ, նա մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: