21.04.2025
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ
prev Նախորդ նորություն

Աթեշյանը Հայաստանի չի գա

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանին գրված սկնդաալային նամակի հեղինակն է, այս օրերին Հայաստան չի ժամանի: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, լուրը, որ Աթեշյանը ժամանելու է Հայաստան, բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին հասարակական նախաձեռնություններ, որոնք պատրաստվում էին Աթեշյանին օդանավակայանում փթած հավկիթներով ու լոլիկներով դիմավորել:

Հիշեցնենք, Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից հետո Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին նամակ էր գրել, որում մասնավորապես ասված էր.

«Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»:



Նաղդալյանը` ԵԽԽՎ-ում . Եկե'ք կանխենք պատմության կրկնությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար