15.10.2024
Ադրբեջանի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը միտում ունի վարկաբեկել ՀԱՊԿ-ը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի գործողությունները հստակ վարկաբեկման և քայքայիչ միտում ունեն, մասնավորապես վարկաբեկելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


"Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ:


Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը",- հավելեց նա:


 

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ռուս սահմանապահների տեղակայման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ