2.10.2023
Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, հրադադարի ռեժիմը հիմնականում կատարվում է. ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ 


ՊՆ-ից հայտնում են, որ այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։


Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։


Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։


 

ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի