25.11.2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
prev Նախորդ նորություն

Թույլտվություն և արտոնություն. բիզնեսին ուղղված կառավարության որոշումները

Կառավարության հուլիսի 22-ի որոշմամբ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտնեի, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար», - նշել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։


Արդեն իսկ իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։


Կառավարության մեկ այլ որոշմամբ «Արիդես» ընկերությանը կտրամադրվի թույլտվություն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իրականացնել ընդլայնված գործունեություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում:


Կիրականացվի նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույքի հավաքման ու օժանդակ պարագաների արտադրություն, ՀՀ տարածքում չարտադրվող ապրանքատեսակների (մասնավորապես, քիմիական լուծույթներ), պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն։


Նախատեսվում է ստեղծել առնվազն 10 նոր աշխատատեղ՝ 250,000 միջին ամսական աշխատավարձով։ Կավելանա արտահանման ծավալները դեպի ՌԴ, ԵԱՏՄ անդամ երկրներ, եվրոպական երկրներ և Կանադա։


Փոփոխությունը թույլ կտա ներգրավել նոր ներդրումներ եւ խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը։