25.11.2024
Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը նամակ է գրել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Առևանգում, թրաֆիքինգ, խարդախություն. օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 38, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ծեծի, մարդու թրաֆիքինգի և չարաշահման, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, փաստաթուղթ կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ինքնիրավչության և պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն չզբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 անհետ կորած, 17 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 18 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: