21.04.2025
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Անգելա Մերկելին
prev Նախորդ նորություն

Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը նամակ է գրել Փաշինյանին

Այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ կառավարության շենքում:

Զրուցել են կառավարության ներկայացուցչի հետ, հայտնելով իրենց անհամաձայնությունը կապված 2 թատրոնների միավորման վերաբերյալ, բերելով հստակ, հիմնավոր հակափաստարկներ միավորման անհամատեղելիության վերաբերյալ: Քննարկմանը նշվել է նաև, որ այս որոշման արդյունքում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնը կվերանա որպես մշակութային միավոր:

Հանդիպումից հետո փոխանցվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները:

Առևանգում, թրաֆիքինգ, խարդախություն. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար