25.11.2024
Հայաստանը լրացուցիչ 22 մլն դոլար վարկ կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից
prev Նախորդ նորություն

Քիմիական արդյունաբերությունը Դիլիջանի վարչական տարածքներում այլևս թույլատրված է

Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերությունն այլևս թույլատրված է: Նման որոշում կայացվեց Կառավարության այսօրվա նիստում: Համաձայան հաստատված ցանկի՝ խոսքը վերաբերում է օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությանը:

Իր խոսքում ՀՀ Էկոնոմիկայկի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է այստեղ ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների պահպանմամբ, առողջ և գրավիչ միջավայր, որի արդյունքում կստեղծվեն ներդրումների համար բարենպաստ պայմաններ: Իսկ տարածաշրջանի բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող արտադրությունները բացառելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում սահմանափակել քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակները:

Հաստատված ցանկում ընդգրկվել է նաև օճառի արտադրությունը, որի մեջ բացակայում են վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որպեսզի թափոններ չառաջանան:

Ինչ վերաբերում է օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությանը, ապա այն դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս է կազմում, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, արտադրանքն էլ թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է: