25.11.2024
Քիմիական արդյունաբերությունը Դիլիջանի վարչական տարածքներում այլևս թույլատրված է
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը

Հայաստանի դատական համակարգում առանցքային փոփոխություններ են կատարվելու. Կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, ինչպես նաևՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս նախագծերով կարգավորումները շատ են: Օրինակ, մինչ այս պահը քաղաքացիների համար կոնկրետ խնդիր է եղել, որ Վերաքննիչ դատարանն իր սխալները ուղղելու հնարավորությունից զրկված էր, ահա նախագծով այս հարցը ևս լուծում է ստանալու:

Նախատեսվում է նաև նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությունն այս փոփոխությունները հիմնավորում է նրանով, որ 1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թեև ընդունման պահին բավական առաջադիմական էր, սակայն դրանով հանդերձ զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասը առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում:
Գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի առաջնային ուղղություններից է նախնական դատական նիստի նշանակության բարձրացումը: Առաջարկվում է ըստ հաջորդականության սահմանել նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը:

Նախագծի առանձին հոդվածներում առկա են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առավել շատ կիրառվող հասկացությունների ցանկի սպառիչ սահմանումներ, որպիսիք են հանդիսանում օրինակ՝ դատավարության մասնակիցների, հայցի առարկայի, դրա փոփոխման, հայցի փաստական և իրավական հիմքերի, գործն ըստ էության լուծող, գործն ըստ էության չլուծող, միջանկյալ, վերջնական դատական ակտերի հասկացությունը:

Որպես նորարարություն քաղաքացիաիրավական վեճերի արագ ու արդյունավետ լուծման դաշտում հնարավորություն է նախատեսվում անչափահասի՝ որպես վկայի հարցաքննելը: