23.04.2025
Ռուսաստանը և Թուրքիան ոչ թե համագործակցում, այլ մրցակցում են Հարավային Կովկասում. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը

Արցախի ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կապակցությամբ.

"ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։

Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։

Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։

Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար"։


 

Կանխատեսվում է 6 % տնտեսական աճ, գյուղմթերքի արտահանման ծավալը կրկնապատկվել է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան