27.11.2024
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը և Թուրքիան ոչ թե համագործակցում, այլ մրցակցում են Հարավային Կովկասում. Ոսկանյան

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի վերջին հանդիպման բոլոր մանրամասները հատկապես հռետորաբանության մակարդակում պետք է վերլուծել խոշորացույցով բանակցությունների փաստացի նյութի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

«Քանի որ նման գործիչների պարագայում դիվանագիտական լեզվում ոչ մի անկարևոր բառ չկա, ապա ուշագրավ է, որ Ռուասաստանի թիվ մեկ դիվանագետը Հայաստան-Ադրբեջան և Արցախյան հիմնախնդիրների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների համար մի քանի անգամ գործածեց հետաքրքիր նրբիմաստներ պարունակող «փոխգործողություն» (ռուս․՝ «взаимодействие»), այլ ոչ թե, օրինակ՝ հենց «համագործակցություն» (ռուս․՝ «сотрудничество») բնորոշումը։

Այսինքն, նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած հարաբերությունների արտաքուստ դրական թվացող ֆոնին, ոչ թե համագործակցում, այլ իրականում մրցակցում են Հարավային Կովկասում, ինչը ռուսական կողմից դիվանագիտորեն բնորոշվում է «փոխգործողություն» եզրույթով»,- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին թուրքական Անթալիայում տեղի ունեցան Լավրովի ու Չավուշօղլուի բանակցությունները: