24.11.2024
Եթե կարող ենք նպաստել ՀՀ զարգացմանը, դա մեզ կգոհացնի. Ուրիխանյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի:


Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը:


Մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»: