24.11.2024
Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը
prev Նախորդ նորություն

Գերիների վերադարձ, շահարկումներ. Վանեցյանն անդրադարձավ իր հայտնի հայտարարությանը

"Պատիվ ունեմ" դաշինքի առաջնորդ, ԱԱԾ նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը այսօրվա ասուլիսում անդրադարձավ իր նախկինում արված հայտարարությանը, թե եթե գա իշխանության, ապա երեք օրում կարող է վերադարձնել բոլոր գերիներին:


Վանեցյանն ընդունեց, որ իր այդ հայտարարությունից հետո եղել են շահարկումներ, անգամ մեղադրել են, որ եթե կարող է գերիների հարցը լուծել, ապա ինչու չի՞ լուծում: Եվ նա պարզաբանեց.


"Մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության անունից և պետության լծակները օգտագործելով, ապա, այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմանով: Հիմա հարց՝ եթե կարող էին այդ քարտեզները տային Ադրբեջանին և վերադարձնել գերիներին, ապա ինչո՞ւ դա չեն արել վեց ամիս առաջ: Ընդ որում, ռուսական կողմից էլ եղավ հայտարարություն, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն: Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»,- հայտարարեց Վանեցյանը: 


Նա վստահություն հայտնեց, որ այս իշխանությունները չեն փորձել լուծել հարցն ամբողջական, այլ օգտագործել այն՝ պահի տակ դիվիդենտներ քաղելու ու քաղաքական վարկանիշը բարելավելու համար:  


Իր կողմից նա խոստացավ, որ եթե դաշինքը որոշում կայացնի վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, ապա օգտագործելու են  իրենց բոլոր հնարավորությունները և զբաղվելու են գերիների վերադարձի հարցով: