25.11.2024
Դե Վաալ. Բունդեսթագի բանաձեւից հետո թուրքական իշխանությունը կարող է ճնշել փոքրամասնություններին
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Էրդողանի գործողությունները Թուրքիայում հեղաշրջման նախադրյալներ են ստեղծում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է թուրքական խորհրդարանի հարյուր պատգամավորից անձեռնմխելիության չեղարկման օրենքը: Քաղաքագետ Օլեգ Գլազունոգը Sputnik-ի եթերում հայտարարել է, որ նման գործողությունները նախադրյալ են ստեղծում հեղաշրջման համար:

Անձեռնմխելիությունց զրկելու նախաձեռնությունը, որից հիմնականում տուժելու է քրդամետ "Ժողովուրդների դեմոկրատիա" կուսակցությունը, ներկայացրել է Թուրքիայի դատախազությունը:

Գլազունովը նշել է, որ Թուրքիայի առաջնորդն այդ կերպ իր համար ցանկանում է ապահովել ավելի լայն լիազորություններ: Ըստ նրա, Էրդողանն այդ կերպ ցանկանում է ընդդիմության մի մասին խորհրդարանում փոխարինել իր կողմնակիցներով՝ սահմանադրության փոփոխության և սեփական լիազորություններն ընդլայնելու նպատակով:

Քաղաքագետը նկատել է, որ դա կարող է որոշակի նախադրյալներ ստեղծել Թուրքիայում հեղաշրջման համար: Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններն Էրդողանի անձնական նախագիծն է, իսկ նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը կառավարելի է:

Ըստ նրա, Էրդողանն իր ձեռքերում կենտրոնացնելով օրենսդրիր ու գործադիր իշխանությւոնը դառնալու է Օսմանյան կայրսությունը վերականգնելու նկրտումներ ունեցոց բռնապետ: Քաղաքագետը հավելեց, որ դա ստեղծում է հեղաշրջման նախադրյալներ, որը կարող է իրականացնել Թուրքիայի բանակը: