5.04.2026
Մարուքյանը Ռիքերին փոխանցել է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու առաջարկ-նամակ
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոցների չեղարկման վերաբերյալ Ադրբեջանի հայցը

Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ:


Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: «Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները: Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,-նշում են ներկայացուցչությունից:

Մակրոնն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար