23.11.2024
Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն զրկեց Միհրան Պողոսյանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովըն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը:


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ Պողոսյանի ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը հմք է տվել անվավեր ճանաչել նրա գրանցումը, որպես պատգամավորի թեկնածու:  


VERELQ-ը հիշեցնում է, որ ընտրական ցուցակում Պողոսյանի հայտնվելը շատերին է զարմացրել: Ավելի վաղ Միհրան Պողոսյանը, որը վերջին մի քանի տարիներին Հայաստանից բացակայել էր, իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում էր արել ու պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։