24.11.2024
Եվրախորհրդը Բաքվին կոչ է անում վերջ տալ հայերի դեմ ատելության քարոզին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մի հայտարարությամբ "մասնակցեց" եւ "խուսափեց" ԼՂ պատերազմից

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մասնակցել Լեռնային Ղարաբաղի հողերի ազատագրման համար հայրենական պատերազմին, սակայն նա կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Այսօր, պետական և ռազմական շինարարության ձեռքբերումների շնորհիվ, որոնց հնարավոր է եղել հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, մեր զինված ուժերի ներուժը բավարար է և ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՊՆ-ը հայտարարել է, որ կամավորականներին ներգրավվելու անհրաժեշտություն չկա»,-նշել է դեսպանը «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ուժեղացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դիվանագետը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշը է իրական առաջընթաց կարգավորման գործընցում, որը պետք է սկսվի Ղարաբաղից հայկական ուժերի դուրս բերման ժամանակացույցի ճշգրտումից:

«Հենց այդ դիտակյունից կարելի է մեկնաբանել այդ գործընթացի միջազգային մոնիթորինգը: Ես արդեն ասել եմ, որ առաջնային հարց է խնդրի փուլային տարբերակով կարգավորումը: Դրա արդյունքը պետք է լինի մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Հայկական օկուպացիոն ուժերը պետք է դուրս բերվեն գրավված տարածքներից: Միայն այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա ուժեղացնել միջազգային մոնիթորինգային ջանքերը»,-նշել է նա:

Բյուլբյուլ օղլըն կոնտրպրոդուկտիվ է համարել խաղաղարության քողի ներքով ստեղծել առկա ստատուս-քվոն ամրագրող մեխանիզմ:

«Այդպիսի դիրքորոշմանն Ադրբեջանը համաձայնություն չի տա, քանի որ դա անընդունելի է թե մեր երկրի շահերի, թե միջազգային իրավունքի տեսանկյունից: Տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, այլ ոչ թե պատերազմի հետևանքների երկարաձգման ու օկուպացիոն վիճակի կոնսերվացիայի»,-նշել է դեսպանը: