19.02.2026
Փաշինյանի առաջարկների իրականացումը կհանգեցներ սահմանին լարվածության նվազմանը. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Վանաձորի 26-ամյա բնակչուհին մորաքրոջ բնակարանից շուրջ 4 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է մորաքրոջ բանակարանից կատարված գողության դեպքը:


ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչուհին, նախապես տեղյակ լինելով մորաքրոջ բնակարանում պահվող գումարի մասին, օգտվելով նրա տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից, 2021թ. մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է վերջինիս տուն և գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 ՀՀ դրամ գումար:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան