20.04.2025
Արտաքին ուժերը նպատակաուղղված աշխատում են ԱՊՀ-ի դեմ. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երեք երկրներ

ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երեք երկրներ՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից։


Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։


«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ, որպեսզի հաստատի մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանի ընթացիկ իրադարձություններին», - հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ այսօր Լիսաբոնում կայացած հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի նախարարները Ռումինիայի նախաձեռնությամբ քննարկել են Արևելյան գործընկերության անդամ երկրներում չկարգավորված հակամարտությունների խնդիրը և աջակցել այդ հակամարտությունների լուծման գործում ԵՄ-ի մասնակցության ընդլայնմանը:

Բելգիայի խորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար