22.11.2024
Սահմանային ճգնաժամի հարցով ԼՀԿ-ն հորդորում է ԱԳՆ-ին դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին
prev Նախորդ նորություն

Շոյգուն հայ գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և ոչ միայն

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Մայիսի 25-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Հարությունյանի հետ։


Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնել են նախարարությունում: