Նախագահը Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է սահմանին սրված իրավիճակը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին եւ Ժոնաթան Լաքոտին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Կոպիրկինի հետ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում սահմանային իրավիճակը, պատերազմից հետո երկրում առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին անհապաղ վերադարձնելու հարցը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության վերաբերյալ։
Սարգսյանն ու Լաքոտը անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին անհապաղ վերադարձնելու հարցին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների արդիական օրակարգի շուրջ: